Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, դեկտեմբերի 30-ի երեկոյան պայթյուն է տեղի է ունեցել, ինչից գազալցակայանի աշխատակից 51-ամյա Ս. Հ.-ն ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բարձր ճնշման կոմպրեսորի լիսեռից ծանրուկը պոկվել եւ վնասել է կոմպրեսորի արտաքին շերտը:





























