«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկով դիմել է Հայ Ազգային Կոնգրեսին եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը՝ լայն համագործակցություն սկսելու առաջարկով: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ինքն ի պաշտոնե ներքին հարցերի մասին չի խոսում, բայց «գիտեմ, որ Գերագույն Մարմինը՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, ստացել է այդ առաջարկն ու քննարկում է այն»: Մանոյանը նաեւ հայտնեց իր անձնական կարծիքը ՀՅԴ-ՀԱԿ եւ ՀՅԴ-"Ժառանգություն" հնարավոր համագործակցության վերաբերյալ: «Կարծում եմ՝ քաղաքական իրականության մեջ, ընդհանրապես կյանքի մեջ ոչինչ չի կարելի բացառել, բայց դա չի նշանակում, որ չբացառված բանը մեծ հավանականություն ունի»,- ասաց նա:
Տեղադրություն



















