Ուկրաինայում հայկական մշակույթի մասին ուկրաինացի գիտնական, փիլիսոփա, հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գիրքն առաջադրվել է Շեւչենկոյի անվան մրցանակի:
AnalitikaUA.net –ին Իրինա Գայուկը հայտնել է, որ առաջադրման նախաձեռնողը Տարաս Շեւչենկոյի անվան «Պրոսվիտա» համաուկրաինakան միությունն է: 

Կիեւում դեկտեմբերին տեղի էր ունեցել Գայուկի գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Տարաս Շեւչենկոյի անվան ազգային մրցանակի հանձնաժողովի անդամները, ՀԱԵ-ի Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպան եւ լիազոր նախարար  Ջիվան Մովսիսյանը, «Ուկրաինա-Հայաստան» մշակութային կապերի միության նախագահ Ելենա Հովհաննիսյանը, Ուկրաինայի ԳԱԱ-ի փիլիսոփայության ինստիտուտի առաջատար գիտնականներ եւ այլն: 

Հեղինակը ներկայացրել է իր գիրքը: Այն բացառիկ գիտական աշխատանք է, որն իր համարժեքը չունի ոչ միայն հայրենական, այլեւ արտասահմանյան պրակտիկայում: Հանրագիտարանը գրվել է Ուկրաինայի 44 պետական թանգարանների եւ  արգելոցների ֆոնդերի նյութերի հիման վրա: Նյութին կցված են 593 պատկերազարդումներ` Ուկրաինայի թանգարաններում հայկական մշակույթը ներկայացնող  ցուցանմուշների լուսանկարներ: