Ապրիլի 12-ին, ժամը 6:30-ին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանում:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, Թբիլիսիի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, գտնվել է Օնի քաղաքից 13 կմ հեռավորության վրա, որտեղ կես տարի առաջ մեկ այլ, հզոր երկրաշարժ էր գրանցվել:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:




























