Ամերիկյան Ինդիանապոլիս քաղաքի բնակչին մեղադրել են մարդկային օրրգանների առեւանգման եւ դրանց առեւտրի համար: Երիտասարդը բժշկության պատմության թանգարանից գողացել է 60-ից ավելի անոթներ` հոգեկան հիվանդ մարդկանց ուղեղի նմուշներով: 21-ամյա Դեյվիդ Չարլզը ձերբակալվել է:
Հանցագործությունը հաջողվել է բացահայտել անանուն զանգի շնորհիվ: Կալիֆորնիայից մի տղամարդ զանգահարել է թանգարանի տնօրենին եւ պատմել, որ e-bay համացանցային աճուրդով գնել է ուղեղի նմուշներով թանգարանային վեց անոթներ, հայտնում է eurosmi.ru-ն:
CNN-ի տվյալով, Ինդիանապոլիս քաղաքի բժշկության պատմության թանգարանի պահեստներում հոգեկան հիվանդ մարդկանց օրգանների եւ հյուսվածքների հազարավոր նմուշներ են պարունակվում: Դրանք վերցվել էին Ինդիանա նահանգի Կենտրոնական հոգեբուժարանից, որը գործել է 1848-1994 թվականներին:





























