Երեսուն տարի անց Երկիր մոլորակը կարող է անհետանալ՝ բախվելով հսկայական գիսաստղի՝ 2011 AG5-ին, որի չափսերը կարող է հասնել մոտ 150 մետրի: Նման սենսացիոն հայտարարություն են արել ՆԱՍԱ-ի գիտնականները: 

Որպես ենթադրյալ ամսաթիվ նշվում է 2040-ի փետրվարի հինգը: Երկրի ու գիսաստղի բախման արդյունքում կմահանան միլիոնավոր մարդիկ, սակայն մարդկությունը լիովին չի վերանա: 

Ավելի հստակ տվյաներ գիտնականները կներկայացնեն միայն տարիներ անց, քանի որ հենց այդ շրջանում երկնային մարմինը Երկրից ամենահարմար հեռավորության վրա կլինի: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: