Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հունվարի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ:
Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է.«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը եւ իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին»:
Նշենք, որ հունվարի 5-ին կյանքի 87-րդ տարում վախճանվել էր ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության եւ շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի եւ Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երեւանի եւ Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Պետրոսի Թորոսյանը:





























