Ծանր զրահատեխնիկա եւ հրետանի է բերվել Բանգկոկ: Թայլանդի ԶՈւ հրամանատարությունը նման որոշում է կայացրել հունվարի 18-ին կայանալիք շքերթի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Զինվորականները խնդրել են քաղաքի բնակիչներին՝ հեղաշրջման մտավախություն չունենալ: Զորաշարժը նախատեսվում էր անել հանգստյան օրերին, սակայն ժամկետը հետաձգվել էր, որպեսզի հնարավորինս մոտեցնեն հունվարի 13-ին նախատեսված զանգվածային ցույցերին:

Հունվարի 4-ին Բանգկոկի փողոցներով հազարավոր ընդդիմադիրներ էին անցել, որոնք բնակիչներին կոչ էին անում միանալ հունվարի 13-ին կայանալիք զանգվածային ակցիային: Ցուցարարների առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանի խոսքով, ակցիան կայանալու է 20 հրապարակներում եւ տեւելու է 20 օրից ոչ պակաս:

Թայլանդի ընդդիմությունը պահանջում է վարչապետի պաշտոնակատար Թաքսին Չինավաթի հրաժարականը: