Ռուսաստանի մայրաքաղաքում էլիտար անշարժ գույքը գնվում է պաշտոնյաների, պատգամավորների եւ պետական կապիտալով ընկերությունների կառավարիչների կողմից:

Kalinka Real Estate Consulting Group ընկերության տվյալներով, 2013թ. Մոսկվայում թանկարժեք տների եւ բնակարանների 25 տոկոսը գնել են մոսկովյան եւ դաշնային պաշտոնյաները: Ընդ որում, տարեսկզբից այդ թիվն աճել է միանգամից 10 տոկոսով:

Մասնագետների կարծիքով, նման միտումը կապված է արտերկրում անշարժ գույք գնելու արգելքի հետ: Արդյունքում, պաշտոնյաները սկսել են ներդրումներ անել ռուսաստանյան գույքի մեջ:

Պետական ընկերությունների մենեջերները գույքը գնում են ազատ միջոցների ավելցուկի պատճառով, անցած տարի այդ ընկերությունների եկամուտը զգալիորեն աճել է: