Անցած տարում Չինաստանում նկատվել է զբոսաշրջության ոլորտի կայուն եւ համեմատաբար արագ զարգացում, ոլորտից երկրի եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 2,9 տրլն յուան (մոտ 475 մլրդ դոլար): Այդ մասին հայտարարել է Չինաստանի զբոսաշրջության հարցերով պետական վարչության ղեկավար Շաո Ցիվեյը աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով, անցած տարում ներքին զբոսաշրջության ծավալը կարող է կազմել 3,25 մլրդ մարդ, իսկ եկամուտները՝ 416 մլրդ դոլար, արտագնա զբոսաշրջությունը՝ 97,3 մլն մարդ, ներգնա զբոսաշրջությունը՝ 55,7 մլն, իսկ արժութային հոսքերը՝ 47,8 մլրդ դոլար:
Ոլորտում լրացուցիչ աշխատանքի են անցել ավելի քան 500 հազար մարդ:




























