Ավստրալական Մելբուռն քաղաքի բնակիչը որոշել է անակնկալ մատուցել ընկերուհուն: Նրան զարմացնելու համար տղամարդը մերկացել եւ մտել է լվացքի մեքենայի մեջ: Սակայն այդ պահմտոցին կատակասերի համար ավարտվել է փրկարարների այցով:

Նա ինքնուրույն չի կարողացել դուրս գալ մեքենայից: Դեպքի վայր ժամանած փրկարարները ստիպված են եղել տղամարդուն պատել ձիթայուղով եւ մի կերպ դուրս բերել, հաղորդում է Lenta.ru-ն:

Սերժանտ Միշել դե Արաուգոյի խոսքով, տղամարդը վնասվածքներ չի ստացել: