Խնձորի մեջ ահռելի քանակությամբ միկրոտարրեր են պարունակվում, որոնք օգտակար են արյան, մարսողության, անգամ տրամադրության համար, այժմ էլ հաղորդվում է, որ խնձորի պարբերական օգտագործումը կարող է փրկել սրտամկանի ինֆակտից: Սրտային խնդիրներ ունեցողների սննդակարգում խնձորը պարզապես անհրաժեշտ է, կարծում են Օքսֆորդի համալսարանի մասնագետները:

Բժիշկները փորձին մասնակցող եւ ինֆակրտ տարած հիվանդներին ստատին եւ խնձոր են տվել: Պարբերաբար խնձոր օգտագործողների մոտ 12 տոկոսով նվազել են սրտանոթային հիվանդություններ ռիսկը, լավացնելով արյան շրջանառությունը: Արդյունքում պարզվել է, որ արդյունավետությամբ խնձորը չի զիջում դեղամիջոցին: Ըստ մասնագետների, մյուս մրգերն էլ նույնպիսի դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:

Դրական արդյունքի համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական հինգ տեսաակի մրգեր եւ բանջարեղեն օգտագործել սննդակարգում: