Հոնգկոնգում, այսօր՝ հունվարի 7-ի առավոտյան կյանքի 107-րդ տարում մահացել է TVB հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման կորպորացիայի պատվավոր նախագահ եւ համահիմնադիր Ռան Ռան Շոուն կամ Շաո Ժենլենը: Նա մահացել է սեփական տանը՝ ընտանիքի շրջապատում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ռան Ռան Շոուն ծնվել է 1907 թվականին Չժենցզյան Նինբո քաղաքում: 1958-ին նա ստեղծել է Shaw Brothers կինոընկերությունը, որի մասնակցությամբ ավելի քան հազար ֆիլմ է նկարահանվել չինարենով:

Միաժամանակ այս ընկերությունն իր հայտնիությամբ առաջատար դիրքեր է զբաղեցնում հոնգկոնգյան հեռուստաընկերությունների շարքում:

Շոուն իր կյանքի ընթացքում երկար տարիներ զբաղվել է բարեգործությամբ, հաղորդում է «Սինհուա»-ն: 2002-ին նա հիմնել է իր անվան հեղինակավոր գիտական մրցանակը, որը կոչվում է «Ասիական Նոբելյան մրցանակ»: