Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում օդանավից տղամարդու մասնատված մարմին է ցած ընկել: Ինչպես հաղորդում է AFP-ն, իրավապահ մարմիններին է դիմել Ջիդդա քաղաքի մի բնակիչ՝ հայտնելով, որ տղամարդու մասնատված մարմինն ընկել է ճանապարհի վրա:
Ներկայումս Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը հետաքննում է հանելուկային միջադեպը: Նախնական վարկածով, տղամարդն ընկել է օդանավից: Հնարավոր է, որ նա ապօրինի ներգաղթյալ է եւ սահմանը հատելու նպատակով սողոսկել է օդանավի շասսիի հատված:
«Ռոսբալտի» փոխանցմամբ՝ նման դեպք տեղի է ունեցել նաեւ մի քանի տարի առաջ, երբ տղամարդը փորձել էր նույնկերպ հատել սահմանը, բայց սառել էր ու մահացել:





























