Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 5-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող պահակատանը քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները բացել են տնակի դուռը եւ ներսում հայտնաբերել 72-ամյա Ա.Ս.-ի դին:
Դեպքի վայրում են գտնվել «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցները: