Հունվարի 7-ին ռուսները նշում են ուղղափառ Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը Մոսկվայի ու համայն ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայի Ամենափրկիչ Քրիստոսի եկեղեցու աթոռանիստ տաճարում Սուրբ Ծննդյան պաշտամունքային ծառայություն է անկացրել՝ ավագ իրակնահաց, առավոտյան ժամերգություն եւ աստվածային պատարագ:

Ռուսաստանում հավատացյալների մեծամասնությունը Սուրբ Ծնունդից առաջ հետեւում է քառասնօրյա պահքին ու եկեղեցի է գալիս, որպեսզի ներկա լինի Քրիստոսի սուրբ ծննդյան առթիվ տոնակատարությանը: Այսպես, Սուրբ Ծննդյան գլխավոր ծառայությունը Մոսկվայի Ամենափրկիչ Քրիստոսի եկեղեցում  վերջին տարիներին ամեն անգամ ավելի քան 5000 մարդ է հավաքում: Երկրում Աստծո երկրպագության գլխավոր ծառայությունը ղեկավարում է Մոսկվայի եւ համայն ռուսիո պատրիարք Կիրիլը: