Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սիանբունգ հրաբուխի ակտիվացման պատճառով տարհանել են ավելի քան 20 հազար մարդու: Համաձայն ՌԲԿ-ի՝ իշխանությունները բնակչությանը տեղավորել են Սիանբունգից 5 կմ հեռավորության վրա, սակայն հավանականություն կա, որ վտանգավոր գոտին անհրաժեշտ կլինի երկու անգամ ընդլայնել:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, դեկտեմբերի 4-ին Սիանբունգը դարձյալ ակտիվացել է, արդյունքում հրաբխային մոխրի 30 հզոր արտանետում է տեղի ունեցել եւ լավայի 60 ժայթքում:
Վերջին 400 տարվա ընթացքում հրաբուխը երկրորդ անգամ է արթնացել:





























