Սատանայի ամերիկյան եկեղեցու ներկայացուցիչները սատանայի հուշարձանի նախագիծ են ներկայացրել, որը մտադիր են տեղադրել Օքլոհոմա նահանգի Կապիտոլիումի շենքի հարեւանությամբ (որտեղ գտնվում է կառավարությունն ու գերագույն դատարանը), հաղորդում է Associated Press-ը:

Նախագծի հեղինակների կարծիքով, 7 ոտնաչափ (ավելի քան 2 մետր) բարձրությամբ արձանը պետք է փոխարինի Աստծո 10 պատվիրաններին նվիրված հուշարձանին, որը Կապիտոլիումում տեղադրվել է 2012 թվականին:

Նախագծում սատանան պատկերված է Բաֆոմետի տեսքով (այծի գլխով արարած, երկու կոտոշներով, թեւերով եւ մոմ գլխին):

Բաֆոմետը նստած է գահին՝ շրջապատված երեխաներով, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախագծի հեղինակները պարզաբանում են, որ հուշարձանը արտացոլում է նահանգի եւ այլ շրջանների սատանիստների տեսակետը: