Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը փայլուն է սկսել իր ելույթները Մայնցում ընթացող շախմատի գերմրցաշարում՝ արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Արագ շախմատի մրացաշարում Արոնյանի հակառակորդներն են աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիտչը:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ, առաջին տուրում Արոնյանը բավական հաջող հանդես եկավ: Հայ գրոսմայստերը հաղթեց Անանդին եւ Նայդիտչին, ոչ-ոքի խաղաց Նեպոմնյաշչիի հետ: Վստահ ելույթ ունեցավ նաեւ Նեպոմնյաշչին, ով Արոնյանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2 շախմատիստներն էլ վաստակել են 2,5-ական միավոր:

Մինչ այդ, Մայնցում ավարտվել էր Ֆիշերի կամ «Շախմատ-960»-ի աշխարհի առաջնությունը, որտեղ Արոնյանը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ զիջելով ամերիկացի Նակամուրային: