Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Մինսկի կիրակնօրյա հայկական դպրոցում ապրիլի 11-ին կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո «Հայաստանն իմ հայրենիքն է, հայերենն` իմ մայրենին» խորագրով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցի սաների համար հաճելի անակնկալ է եղել այդ օրերին Մինսկում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը հաղթական մասնակցություն ունեցող Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկների եւ մարզիչների հետ հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բելառուսի հայ համայնքային կառույցների եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, բազմաթիվ բելառուսահայեր եւ հայ համայնքի բարեկամներ:
Բելառուսում գործող միակ հայկական կրթօջախի սաները կատարել են հայկական ժողովրդական երգեր, պարեր եւ հայրենիքին ու մայրերին նվիրված բանաստեղծություններ:




























