Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի 2009 թ. եկամուտները կազմել են 3 մլն 335 հազար 281 ռուբլի եւ 39 կոպեկ։
Համաձայն ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների՝ ռուսական բանկերում Մեդվեդեւի անունով պահվում է շուրջ 3.6 մլն ռուբլի։ Դմիտրի եւ Սվետլանա Մեդվեդեւներն ունեն 367.8 ք/մ տարածքով բնակարան։ Նախագահն ունի 1948 թ. արտադրության ГАЗ 20 «Պոբեդա», իսկ նրա կինը՝ 1999 թ. արտադրության Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա։ Վարձակալության հիմունքներով Դմիտրի Մեդվեդեւը տնօրինում է 4700 ք/մ հողատարածք։ Մեդվեդեւների անչափահաս որդին 2009 թ. ընթացքում եկամուտներ չի ունեցել։
Բացի այդ, հրապարակվել են նաեւ ՌԴ կառավարության անդամների եկամուտների եւ ունեցվածքի մասին տեղեկություններ։ Վարչապետ Վլադիմիր Պուտինի եկամուտները 2009 թ. ընթացքում կազմել են 3.9 մլն, նրա կնոջ եկամուտները՝ 582 ռուբլի։ Կառավարության կազմում ամենամեծ եկամուտներն ունեցել է բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Յուրի Տրուտնեւը՝ շուրջ 155.1 մլ ռուբլի։




























