Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների միջին տարիքը 77,5 է։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին հաղորդեց ՀԳԱ կադրերի բաժնի վարիչ Նեդորա Գալստյանը՝ ավելացնելով, որ այժմ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ են 65 ակադեմիկոսներ։

Ինչ վերաբերում է ակադեմիկոսների աշխատավարձին, ապա կադրերի բաժնի վարիչը տեղեկացրեց, որ ակադեմիկոսների միջին աշխատավարձը չի գերազանում 40 հազար դրամը։