Հայաստանի քարամշակությամբ զբաղվող ընկերությունների համար Ռուսաստանից առանց մաքսերի ադամանդի ներկրման շահը միանշանակ չէ: Առաջին հայացքից ադամանդը հնարավոր կլինի ավելի էժան ձեռք բերել(համաձայն 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ կնքված միջկառավարական համաձայնագրի): Ճիշտ է, Հայաստանն այլեւս չի կարող ադամանդը վերավաճառել երրորդ երկրի: Ընդհանուր առմամբ ամեն ինչ տրամաբանական է. Ռուսաստանը կորցնում է եկամուտները հայ ոսկերիչների օգնության համար, այլ ոչ թե նրա համար, որ Հայաստանից ավելի էժան ադամանդ վաճառեն: Սակայն քարերի յուրաքանչյուր չափաբաժնում լինում են փոքր քարեր կամ հարթ քարեր: Նման քարերը վերամշակել Հայաստանում ձեռնտու չէ դրանց էժանության ու բարդության պատճառով. շատ փոքր քարերի մշակումը(0,01-0,02 կարատ) ամենաթանկն է: Տնտեսապես ձեռնտու է զբաղվել դրանով էժան աշխատուժ ունեցող երկրներում՝ Հնդկաստանում եւ Հարավարեւելյան Ասիայում:
Ադամանդի յուրաքանչյուր բաժնում նման քարեր են հանդիպում: Նույնիսկ եթե գնորդը փորձառու է կամ շավ ծանոթներ ունի, քարերի 5-10 տոկոսն անպայման սահմանված չափանիշներից ցածր է: Իսկ ավելի խոշոր ու եկամտաբեր քարերի պահանջարկն ավելի բարձր է(հաշվի առնելով, որ շուկայում ադամանդների պահանջարկը գերազանցում է առաջարկին): Այդ թվում նաեւ Ռուսաստանում, որտեղ քիչ են քարամշակությամբ զբաղվող ձեռնարկությունները:
Ըստ համաձայնագրի քարերի վերավաճառքից ստացված գումարից Ռուսաստանին պետք է վերադարձնել արտահանման մաքսը՝ 6.5 տոկոս (ամեն ինչ տրամաբանական է), բայց սա որակվում է որպես խախտում: Հարցն այն է, արդյոք հայ քարամշակներն անարդար են խաղում, երբ հրաժարվում են ծանր աշխատանքից կամ դա գործարարության արդարացված փորձն է, եւ խախտում անվանել պետք չէ (համաձայնագիրը պատժամիջոցները չի նախատեսում, բայց ինչու զուր տեղը վատնողի անուն վաստակել): Այս հարցերի պատասխանները հայ ոսկերչական ընկերությունները սպասում են արդյունաբերության հարցերով բանակցողներից, որոնցից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն է:
Եւս մեկ հարց, որը չի վերաբերում համաձայնագրին, բայց կապված է Մաքսային միության ու ոսկերչական բնագավառի հետ(համաձայնագիրը ծածկում է հումքը, իսկ հիմա խոսքը կգնա ադամանդների մաքսային տուրքերի մասին): Հայաստանում դրանց ներկրման մաքս չկա, Մաքսային միությունում դա կազմում է 15 տոկոս, գումարած 18 տոկոս՝ որպես ներկրվող ԱԱՀ մաքս: Արդյունքում՝ 17.7 տոկոս: հենց յադքան կարող են թանկել նույն այդ փոքր ու «դժվարին» ադամանդները: Հարցը միանշանակ չէ. մի կողմից Հայաստանը պետք է իր մաքսերը համաձայնեցնի Մաքսային միության դրույքների հետ: Մյուս կողմից այդ դրույթը կարող է իջեցվել ՄՄ-ում ՝ հաշվի առնելով Ռուսաստանի պարտավորությունները ՀՏՀ առաջ: Այնպես որ հայ բանակցողները պարզաբանելու նյութ ունեն:
Վերջապես, քննարկման առարկա կա ոչ միայն Ռուսաստանի հետ: Հայաստանի երկու խոշոր քարամշակ ձեռնարկություններ պատկանում են միջազգային անվանի ընկերություններ՝ «Դայմոտեկը» Թալինում, որը հնդիկների է պատկանում, եւ «Շողակնը» Նոր Հաճնում, որն իսրայելական «Levaev Group»-ին է պատկանում: Այժմ այդ ձեռնարկությունները գրեթե չեն գործում, սակայն տերերը չեն վաճառում դրանց»: Հնարավոր է, հույս ունեն ձեռք բերել ռուսական հումքն ավելի էժան գնով, քան հենց Ռուսաստանից: Ըստ էության 2000-ականներին նրանք Հայաստան եկան ոչ միայն որակյալ աշխատուժի, այլ նաեւ ռուսական հումքի համար: Այժմ կարծես պատուհանը կարծես կրկին բացվում է: Հայաստանը նույնպես առաջարկ ունի միջազգային ընկերություններին:
Արամ Գարեգինյան




























