NEWS.am-ի տեղեկություններով, առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում Հայկական երկրորդ հեռուստաալիքում: Հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է ամռանը հարկադիր արձակուրդի ուղարկել աշխատակիցների մեծ մասին եւ կրճատել մնացած աշխատողների աշխատավարձերը 30 տոկոսի չափով: Ալիքի ղեկավարներն իրենց այդ քայլը պայմանավորել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ի դեպ, օրեր առաջ հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը Երեւանում բացեց «Տոյոտա Երեւան» ավտոսրահը, իսկ բացման ժամանակ խոստանում էր նոր աշխատատեղեր ստեղծել: Ալիքում աշխատող լրագրողները հայտնեցին, որ առայժմ չի նշվում աշխատանքից ազատվողների անունները, բայց խոսակցություններ կան, որ ցանկացածը կարող է հայտնվել գործազուրկների շարքում՝ բացառությամբ մեկ-երկուսի, որոնք Մայրապետյանի եւ նրա հովանավորը համարվող փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մտերիմներն են:
Տեղադրություն



















