Երկու օր տեւած հատուկ գործողությունների արդյունքում երկու զինյալներ են սպանվել։

Երկրորդ զինյալի մարմինը հայտնաբերվել է անտառում։

Բացի այդ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը» մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ներքին զորքերի երեք աշխատակիցներ։

Ներկայումս իրավապահ մարմինները որոնում են անտառում թաքնված մեկ տասնյակից ավելի զինյալներին։