Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 20.40-ին Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանին պատկանող Ֆորդ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:

Պատահարի հետեւանքով 1955 թ. ծնված Վ. Պողոսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 1966 թ. ծնված Ա. Գրիգորյանը եւ 1962 թ. ծնված Կ. Կյուրեղյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: