Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 78 եւ 172 դպրոցներում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:
Դպրոցների տարհանված աշակերտներն արդեն վերադարձել են դպրոց, եւ պարապմունքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ տեղադրված ռումբի մասին հայտնի էր դարձել այսօր կեսօրին։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ ժամը 12-ին համապատասխան ահազանգ են ստացել: Ոստիկանության աշխատակիցները շրջափակել էին դպրոցների տարածքը, իսկ աշխակերտներին տարհանել էին:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Սակրավորները շների եւ հատուկ միջոցների օգնությամբ որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն ոչինչ չեն գտել:
Որոշ տեղեկություններով, ռումբի մասին կեղծ լուրը հայտնել են SMS-հաղորդագրության միջոցով:



























