«Թուրքիան չի կարող ընդունել այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում հայերի 1915 թ. սպանությունները ցեղասպանություն են եղել»,- ամերիկյան «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտասանի ցեղասպանություն բառը։
«Դա այն է, ինչին ես սպասում եմ։ Մինչ օրս ամերիկացի ոչ մի նախագահ չի արտասանել այդ բառը։ Ես հավատում եմ, որ Օբաման նույն կերպ կվարվի»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ պատերազմի տարիներին հայերի սպանությունների կողքին կորուստներ է ունեցել նաեւ թուրք ժողովուրդը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 1981 թ. ապրիլի 21-ի իր ելույթում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայերի 1915 թվականի սպանությունները Ցեղասպանություն է անվանել։




























