Ամերիկացի եւ իսպանացի գիտնական-հոգեբանները մռայլ մտքերից ազատվելու արդյունավետ միջոց են մշակել: Պարզվել է, որ դա հենց այդ մտքերի ձայնագրությունն է:
Մասնագետները փորձարկում են արել, որին մասնակցել են դպրոցականներ եւ ուսանողներ Իսպանիայից եւ ԱՄՆ-ից: Կամավորները մշտապես ձայնագրել են իրենց մտքերը սննդի եւ իրենց արտաքինի մասին: Միաժամանակ, նրանց առաջին խումբը պահպանել է բոլոր ձայնագրությունները, իսկ երկրորդը՝ դեն նետել դրանք:
Փորձարկման արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ վատ մտքերը թղթին հանձնելը, ապա դրանք դեն նետելը նկատելիորեն օգնում է թեթեւացնել հոգեբանական անհարմարությունն ու դիսկոմֆորտը:
Բացի այդ, օգտակար է ձայնագրել ու պահել լավ մտքերն ու գաղափարները, ապա պարբերաբար կարդալ դրանք:




























