Մարդիկ կարող են ավելորդ քաշ հավաքել առանց չափից ավելի սնվելու եւ մանրազննին կերպով իրենց սննդակարգին հետեւելով: Բրիտանացի գիտնականները սահմանել են մի քանի գաղտնի պատճառներ, որոնք կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ:

Գիտնականների խոսքով՝ ավելորդ քաշ հավաքելու անտեսանելի պատճառներից մեկը կարող է լինել քնի պակասը, նաեւ որոշ դեղամիջոցների, մասնավորապես, հակադեպրեսանտների, հակաբորբոքայինների օգտագործումը:

Բացի այդ, ճարպի ավելացման պատճառ կարող են լինել չբացահայտված հիվանդությունները (վահանագեղձի հետ կապված խնդիրներ, արյան մեջ ինսուլինի բարձր մակարդակը), տրամադրության անկումը (դեպրեսիա, անքնություն), հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: