Այսօր` ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այցելել են Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն եւ ՀՀ Ազգային ժողովի ու իրենց անունից ցավակցություն հայտնել լեհ ժողովրդին` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, խորհրդարանականների եւ ուղեկցող բոլոր անձանց ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նրանք գրառումներ են կատարել Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում: