Ապրիլի 14-ին Լեհաստանում կհայտարարվի արտահերթ նախագահական ընտրությունների օրը։ Համաձայն Լեհաստանի Սահմանադրության՝ երկրի նախագահ Լեխ Կաչինսկու ողբերգական մահվանից հետո երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես անցել են Սեյմի ղեկավար Բրոնիսլավ Կոմորովսկուն։

Գործող օրենսդրության համաձայն՝ Լեհաստանի նախագահի արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դրանց անցկացման մասին հայտարարությունից հետո 60 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի կեսերին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում՝ Սմոլենսկի մոտակայքում, Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին։ Ավիավթարի արդյունքում զոհվել էր 96 մարդ։ Այս առիթով Լեհաստանում յոթօրյա սուգ է հայտարարվել։