Նոր Զելանդիայում ամուսնությունների 7%-ը նույնասեռականներինն են: Այս մասին են վկայում կղզի-պետության քաղաքացիական ամուսնությունների գրանցման բաժնի տվյալները:
Նշվում է, որ դրանց 5%-ը կնքվել է Նոր Զելանդիայի բնակիչների եւ 2%-ը՝ արտասահմանցիների միջեւ: 88 ամուսնություն կնքվել է Ավստրալիայի եւ 43-ը այլ երկրների քաղաքացիների միջեւ, հայտնում է «Կորեսպանդենտը»՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Քաղաքացիական ամուսնությունների գրանցման բաժնի ներկայացուցիչ Ջեֆ Մոնտգոմերին պարզաբանել է, որ նույնասեռական ամուսնությունների նման արագ աճն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սպասելի էր, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում դրանց քանակը կկրճատվի:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել նույնասեռական ամուսնությունները Ավստրալիայի դաշնային մայրաքաղաքի տարածքում: Սակայն դատարանը վճռել էր, որ Ավստրալիայի խորհրդարանն իրավունք ունի օրինականացնել նույնասեռական ամուսնությունները, եթե նման որոշում կայացնի:
Նոր Զելանդիայում նույնասեռական ամուսնությունները թույլատրվել են 2013թ. օգոստոսի 19-ին:




























