Վեցամյա Մեհրան Բոբոեւան ամենից շատ սիրում է նկարել: Սակայն իր նկարները սովորաբար չի ավարտում: Մատները հոգնում են պահել մատիտները:
Աղջիկը բնածին անոմալիա ունի՝ սերտաճած ձեռքի մատներ: Նա արդեն երեք վիրահատություն է տարել, սակայն արդյունքի հասնելու համար դեռեւս երկուսն էլ անհրաժեշտ են:
Նա ծնվել է վեց մատներով՝ յուրաքանչյուր ձեռքին երեքական: Դա կոչվում է սինդակտիլիա: Այս մասին հաղորդում է «Lifenews»-ը:
Նա ընտանիքի հետ Մոսկվա է ժամանել Տաջիկստանից: Բժիշկները խորհուրդ չեն տալիս ձգձգել բուժումը: Ներկայումս աղջիկն արդեն ունի ութ մատ:




























