Acura TLX միջին սեդանը հայտնվել է լավագույն կոնցեպտքարերի շարքում, որոնք ներկայացվել են Դեթրոյթի Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահում՝ AutoGuide-ի վարկածով: Այս մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, վարկանիշում տաս մեքենա է հայտնվել: Ընտրություն կատարելիս փորձագետները գնահատել են դիզայնը, ինսչպես նաեւ տեխնիկական սարքավորումները:
Ինչպես ընկերության ներկայացուցիչներն են նշել, մեքենան ավելի թեթեւ է լինելու, քան իր նախորդը:
Նշվում է, որ TLX կոնցեպցիան ամբողջությամբ ստեղծվել է ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է «ԲՄՖ.Ռու»-ն:
































