Բրիտանական արքայազն Հարրին դադարեցնում է թռիչքները ռազմական ուղղաթիռներով: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռը նախատեսում է զբաղվել բրիտանական բանակի հետ կապված արարողությունների կազմակերպմամբ:

29-ամյա կապիտան Հարրին արդեն առաջիկա շաբաթներին կդառնա շտաբային սպա՝ թողնելով բանակային ավիացիան, որտեղ ծառայել է 3 տարի: Արքայազնը կաշխատի Լոնդոնում: Այս մասին հաղորդում է Քենսինգթոնի պալատի պաշտոնական ներկայացուցիչը:

Որոշ տեղեկություններով՝ Հարրին թողել է ծառայությունը, որպեսզի գլխավորի Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում անցկացվելիք ամերիկյան «Մարտիկների խաղեր»-ը, որին մասնակցում են վիրավորված զինվորականներին ու վետերանները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արքայազն Հարրին երկու անգամ գործուղման է մեկնել Աֆղանստան: Նախորդ տարի Apache մեքենայի անձնակազմում նա մասնակցել է մարտերի: