Տոկիոյում, 91 տարեկան հասակում մահացել է Ճապոնիայի բանակի զինվոր Հիրոո Օնոդան, որը 29 տարի անցկացրել է ջունգլիներում՝ չիմանալով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ 1974-ին Ֆիլիպինների Լուբանգ կղզում 52-ամյա լեյտենանտը վերջապես որոշել է հանձնվել եւ երկար ժամանակ չի հավատացել, որ պատերազմը վաղուց ավարտվել է:

Օնոդային կարողացել է համոզել միայն նրա դաշտային հրամանատարը, որը հատուկ այդ նպատակով մեկնել է Ֆիլիպիններ:

Այդ ժամանակ լեյտենանտը պնդել էր, որ ջունգլիներում թաքնվում են իր շատ ընկերներ, սակայն նրանք չեն արձագանքիիր կոչերին, քանի որ կմտածեն, որ ինքը գործում է թշնամու շահերից ելնելով: