Galaxy Entertainment Group քոնսալթինգային ընկերության հիմնադիր Լուի Չե Վուն, որը ղեկավարում է մի քանի խաղատներ Չինաստանի Մակաո քաղաքում, Ասիայի ամենահարուստ մարդ է ճանաչվել:
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ չինացի գործարարի ունեցվածքը նախորդ տարվա ընթացքում աճել է 3,5 մլրդ դոլարով եւ կազմել 29,6 մլրդ դոլար: Դա մոտ 100 մլն դոլարով ավելի է, քան Հոնգկոնգի խոշորագույն գործարար Լի Կա-Շինի ունեցվածքը, որն առաջին տեղն է զբաղեցրել 2012 թվականի վարկանիշում, հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը»:




























