Գիտնականները համարում են, որ ցավի ընկալումն ուղղակիորեն կապված է ուղեղի կառուցվածքի հետ: Ուղեղի գորշ նյութը որոշում է այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում ցավին:
Բալթյան Վեյք Ֆորեսթ բժշկական կենտրոնի աշխատակիցները ուսումնասիրել են 116 առողջ կամավորների ուղեղը: Փորձարկման շրջանակներում մասնագետները թեստավորել են մարդկանց՝ ցավի հանդեպ զգայունակությունը՝ այրելով ձեռքի կամ ոտքի մաշկի փոքր հատված, որից հետո ուղեղի սկանավորում է կատարվել:
Պարզվել է, որ ուժեղ ցավը կապված է ուղեղի գոտիներում գորշ նյութի ավելի փոքր ծավալի հետ, որոնք առնչվում են ուշադրության եւ ներքին մտքերի վերահսկման հետ:
Հիշեցնենք, որ գորշ նյութը մշակում է տեղեկատվությունը, իսկ սպիտակ նյութը պատասխանատու է ուղեղի տարբեր գոտիների միջեւ կապերի համակարգման համար:




























