Չինաստանում կենդանիների պաշտպանները երեք հազար կատվի փրկել են կերակուր  դառնալուց։ Նրանք Ուհան քաղաքում փակել են կենդանիներին տեղափոխող բեռնատարի ճանապարհը։

Հավանաբար կատուներին պետք է մեորթեին միսը Չինաստանի հարավի ռեստորաններին վաճառելու նպատակով։ Սակայն անցկացված ակցիայի շնորհիվ կենդանիները փրկվել են, հայտնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությունից, գրում է ridus.ru-ն։

Նախնական տվյալով՝ բեռնատարի վարորդը կենդանիների տեղափոխման կեղծ լիցենզիա է ունեցել։ Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն, հայտնում է Bustle.com-ը։

Չինաստանում առաջին դեպքը չէ, որ կատուների բախտը բերում է։ Մեկ տարի առաջ կենդանիները Չանշա շրջանում փրկվել էին միայն այն բանի շնորհիվ, որ նրանց տեղափոխող բեռնատարը վթարի էր ենթարկվել։