Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի վարչական դատարանը բավարարել է շվեդ բնապահպանների բողոքարկումը, ովքեր պահանջում են արգելել գայլերի որսը՝ նախատեսված 2014թ.-ի փետրվարի 1-ին:
«Մենք գոհ ենք դատարանի այս որոշումից»,- լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Վայրի բնության պաշտպանութման շվեդական համայնքի(SNCC) ներկայացուցիչ Միքայել Կարլսսոնը:
Իր հերթին Շվեդական որսորդական միության գլխավոր քարտուղար Բո Սքոլդը, հակառակը, որոշումն «աղետ» է համարում բոլոր շվեդների համար, ովքեր ապրում են գյուղերում ու մշտապես բախվում են վայրի գայլերի հետ, հաղորդում է Gismeteo-ն:
Շվեդ պաշտոնյաները կարծում են, որ երկրում գայլերի թիվն աճում է, արտոնագրված որսն անհրաժեշտ է անասունների պահպանության համար: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության նոր քաղաքականության համաձայն, այս կենդանիների թիվը կարող է նվազել մինչեւ 170-ի: Այս պահին երկրում հաշվվում է 350-400 գայլ:




























