Հունաստանի Կաստանիես ավանից կովը արածելով անցել է Արդա գետը եւ հայտնվել թուրքական կողմում։ 22 օր հետո կովը թուրք-հունական սահմանին հանձնել են տիրոջը, գրում է թուրքական «Milliyet» -ը։
Վասիլիս Մետակիդիսը, ում պատկանում է կովը, ասել է, թե 22 օր է կարոտել է իր կովին։ 100 հատ կով ունի, բայց ամենաշատը սրան է սիրում։ Նրա հետ զգացմունքային մի կապ կա։ Կովը իրեն վերադարձնողներին շնորհակալություն է հայտնում։ Այնուհետեւ մաքսատան ձեւակերպումներից հետո նա իր կովի հետ անցել է հունական կողմ։



















