Նյու-Յորքում տեղի է ունեցել Վեսթմինսթերյան ակումբի շների ցուցադրություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացրել են շան երեք նոր ցեղատեսակ:

Հեղինակավոր շոուին մասնակցելու համար տերերը գրանցել են չինուկ, պորտուգալական պոենգո-պեկվենդո եւ ռետտերյեր ցեղատեսակները:

Վերջին ցեղաստեսակը ներկայացվել է կրծողների որսի համար, սակայն տերերի համար դրանք մեծ արժեք են ներկայացնում:

Չինուկ տեսակի շուն ողջ աշխարհում ավելի քան 1000 հատ գրանցված է: Նրանց բազմացնում էին ծանր բեռների տեղափոխման համար, սակայն պարզվել է, այդ շները ընտանի կենդանիներ են, հաղորդում է mignews.ru-ն:

«Այդ շները հիանալի ընտանի կենդանիներ են: Նրանք սիրում են մարդկանց, մյուս շների ու կատուների հետ լեզու են գտնում: Աշխատասեր այդ շները կարող են հիանալի օգնական լինել աշխատանքում եւ լավ ընկեր հանգստի ընթացքում»,- բացատրում է չինուկ ցեղատեսակի բազմացնող Փաթի Ռիչարդսը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նշենք, որ ամենամյա Westminster Kennel Club Dog Show-ն, որն ԱՄՆ-ում շների ամենահեղինակավոր ցուցահանդեսն է, տեղի կունենա փետրվարի 10-ին եւ 11-ին, իսկ աշխարհում շների առաջին  «Հնարքների վարպետների առաջնությունը» տեղի կունենա փետրվարի 8-ին: