Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ լավագույն ֆիլմերի անունները, որոնց սյուժեի հիմքում համակարգչային խաղերն են ընկած: Աղյուսակը գլխավորոււմ «Սայլենթ Հիլը», որն իր ճանաչվածությամբ ու եկամուտներով սարսափ ֆիլմերի շարքում բացարձակ առաջատար է: Դժոխային քաղաքում, որտեղ իշխում են սարսափն ու վախը, անհետանում է Ռոուզի որդեգրած աղջիկը: Գլխավոր հերոսներից ու կին ոստիկանից բացի կա նաեւ մեկը, ով ներարկում է սարսափի երեւակայություն:
Երկրորդ հորիզոնականում «Մահացու պայքար» ֆիլմն է, որը նկարահանել են ֆայթինգների հիման վրա: Այստեղ չար եւ բարի եւժերի միջեւ որոշիչ մենամարտն է: Եթե այս անգամ չարին հաջողվի հաղթել, ապա Երկիրը կկլանվի մթության ու քաոսի մեջ:
Երրորդ հորիզոնականում է Մայքլ Նյուելլի «Պարսկաստանի արքայազնը. ժամանակի ավազները»: Իհարկե, ֆիլմը հաղորդում է միայն խաղի գաղափարը, իսկ սյուժեով բավական տարբերվում է:
Չորրորդ հորիզոնականում «Մաքս Փեյն» թրիլերն է: Ֆիլմում նկարահանվել են Միլա Կունիսն ու Մարկ Ուոլբերգը: Մասնավոր խուզարկուն չարագործի մասին տեղեկություն է ստանում, ով սպանել է իր կնոջն ու աղջկան, ինչից հետո որոշում է պատժել նրան:
Վերջապես, հինգերորդ հորիզոնականում է Սքոթ Վոյի ֆիլմը, որը նկարահանվել է Need for Speed խաղի սյուժեի համաձայն: «Need for Speed. Արագության ծարավ» անվամբ ֆիլմը պատմում է փողոցային մրցարշավորդ Թոբի Մարշալի մասին, ով երկար տարիներ դավադրության պատճառով բանտում է անցկացրել: Ազատության մեջ նա պատրաստվում է մաքրել հաշիվները դավաճանի հետ, հաղորդում է GlobalScience.ru-ն:




























