SOHO Lasco C3 աստղադիտակը հունվարի 10-ին գրանցել էր ոչ սովորական օտար մարմին, որը շարժվում էր դեպի Երկիր: Գիտնականներին զարմացրել է բացահայտում եւ դեռ չեն կարողանում վստահությամբ ասել, վտանգավոր է արդյոք երեւույթը Երկրի մնակիչների համար, թե ոչ:
Նկարագրության համաձայն՝ օտար մարմինը հիշեցնում է մագնիսական պղպջակ. սա հսկայական օբյեկտ է, որն իր մեծությամբ գերազանցում է Արեգակնային համակարգի ցանկացած մոլորակի: Մագնիսական պղպջակը հետաքրքիր յուրահատկություն ունի. այն սեւ անցքերի նման լույս չի արտացոլում, նույնիսկ եթե անմիջապես մոտ է Արեւին:
Կասկածամիտները կարծում են, որ որեւէ մագնիսական պղպջակ չկա, իսկ լուսանկարները պարզապես աստղադիտակի տեսախցիկի աշխատանքի թերության հետեւանքներ են, հաղորդում է «Արգումենտին»:




























