Արդյունավետ աշխատանքի համար լավագույն գրասենյակային վայրը պատուհանի մոտ է, քանի որ արեւի ճառագայթները դրականորեն են ազդում ուղեղի կողմից «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի, արտադրության վրա:
Օքսվորդի համալսարանի գիտնականների կողմից կատարված հետազոտության տվյալներով՝ պատուհանի մոտ աշխատելը լավագույն տեղն է աշխատանքի արդյունավետության եւ տրամադրության բարձրացման տեսանկյունից, իսկ ամենավատ տեղը համարվում է գրասենյակի մեջտեղի հատվածը:
Բրիտանացի մասնագետների խոսքով՝ արեւի ճառագայթները կարող են դրականորեն ազդել ուղեղի աշխատանքի վրա՝ նպաստելով սերոտոնինի ու էնդորֆինի արտադրությանը, հաղորդում է GlobalScience.ru-ն:




























