Կատակերգու դերասանները որոշ ցուցանիշներով հիշեցնում են հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց: Սովորաբար դերասանները ինտրավերտության ու էքստրավերտության բարձր ցուցանիշներ են ունենում:

Բնավորության ստեղծագործ գծերը, որոնք անհրաժեշտ են հումորի լավ զգացման համար, դերասաններին միավորում են հոգեպես անառողջ մարդկանց հետ, պարզել են Օքսֆորդի համալսարանի աշխատակիցները: Մասնավորապես, խոսքը տեսիլքների ու զառանցանքի մասին է:Գիտնականները հետազոտել են 523 կատակերգուների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Ավստրալիայից: Նրանց խնդրել են պատասխանել հարցերի, որոնք գնահատում են գծերը կապված հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց հետ:

Այսպես, հաշվի է առնվում անսովոր փորձը(հավատ տեսիլքների կամ ոչ բնական երեւույթների հանդեպ), մտավոր անկազմակերպվածություն(խնդիրներ կենտրոնացման հետ), ինտրավերտ անգեդոնիա(հաճույք ստանալու անկարողություն ու սերտ կապեր հաստատելու ցանկության բացակայություն), նորմաներին չհետեւլու իմպուլսիվ հակում(հակասոցիալական վարքի հակվածություն):Ստուգիչ խմբերի տեսքով ներկայանում էին 364 այլ դերասաններ, ոչ կատակերգուներ, եւ 831 անձ, ում աշխատանքը կապ չուներ արվեստի հետ: Պարզվել է, հենց կատակերգուների մոտ են առավել հաճախ հանդիպում ախտանիշները:

Հավանաբար դրա շնորհիվ է նրանց հաջողվում զվարճացնել հանդիսատեսին: Օրինակ, մանիակալ հատկությունները օգնում են յուրահատուկ ու զվարճալի տրամաբանական կապեր ստեղծել: Դրա հետ մեկտեղ, հոգեկան հիվանդներն ի վիճակի չեն գնահատել հումորը, հաղորդում է Meddaily-ին վկայակոչելով BBC-ին: