Տեստոստերոնն արական հորմոն է, որն ազդում է մարդու կյանքի տարբեր գործոնների վրա: Այն պատասպանատու է տղամարդու սեռի, մկանային զանգվածի աճի, լիբիդոյի համար: Բացի այդ տվյալ հորմոնն առկա է նաեւ կանացի օրգանիզմում, սակայն քիչ քանակությամբ:

Այն կարող է մեծ դեր խաղալ սոցիալական վարքում փոփոխությունների դեպքում, ինչպես նաեւ  ազդում է ստելու կարողության վրա:Համարում են, որ տեստոստերոն օգտագործելուց հետո տղամարդկանց մոտ տեղի է ունենում մկանային զանգվածի աճ, ինչպես նաեւ ավելանում է առաջնորդության, ագրեսիայի զգացողություններն ու սեռական ցանկությունները: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տեստոստերոնի բարձր մակարդակը ուժեղ սեռի ներկայացուցիչներին ավելի ազնիվ է դարձնում:Փորձին մասնակցել է 91մարդ:

Առաջին խմբի տղամարդկանց տեստոստերոն էին տալիս, երկրորդ խմբին՝ պլացեբո: Մասնակիցները պետք է զառերով խաղ խաղային, որի ժամանակ կարող էին խարդախություն անել ու շահում ձեռք բերել: Խաղի համար տրամադրվել էին առանձին խցիկներ, ամենամեծ թիվ ունեցողը ստանում էր պարգեւը. որքան մեծ էր թիվն, այնքան մեծ էր պարգեւը:Արդյունքում, հավանականության տեսության համաձայն, գիտաշխատողները կարողացել են որոշել, թե որ խմբում են առավել շատ խարդախություններ արել: Առաջին խմբում դեպքերի թիվը շատ ավեի քիչ էր: Փորձագետները ենթադրում են, որ այն ուղղակի կապ ունի բարձր ինքնագնահատականի եւ հպարտության հետ, որն էլ հարուցում է հորմոնը: