2013թ.-ի առաջին կիսամյակում ռուսերենի թեստավորում անցնելու վկայական ստացել է 18000 միգրանտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության կայքը:
Այս պահին Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս թեստավորման 190 կենտրոններում վկայականներ են հանձնում: Թեստավորում կարելի է անցնել նաեւ այլ կազմակերպությունների բազայում: Ընդհանուր առմամբ թեստավորում անցկացվում է Ռուսաստանում, ԱՊՀ-ում են արտասահմանում գտնվող 340 կազմակերպությունում: Բացի այդ, թեստավորման կենտրոններ են բացվել նաեւ Վրաստանում եւ Լատվիայում:
Ռուսաստանի օտարերկրացի աշխատողները պետք է կարողանան կարդալ տեքստը, որոշել թեման, բովանդակությունը եւ բանավոր խոսքից հասկանան սոցիալ-կենցաղային բնույթի երկխոսությանը հիմնական տեղեկությունը, կարողանան ինքնուրույն կազմել կապակցված խոսք: Ընդ որումբառապաշարը նվազագույնը պետք է հասնի 850 միավորի:




























