Հայտնի ամերիկացի երգչուհի Մադոննան ներողություն է խնդրել Instagram-ի իր էջում «նիգեր» բառի օգտագործման համար, ինչը վիրավորական է սեւամորթ մարդկանց համար՝ ընդգծելով, որ ինքը ռասիստ չէ:
AP-ի հատուկ հայտարարության մեջ նա հաղորդել է, որ իր գրառումը վիրավորական իմաստ չի պարունակել, վերաբերել է իր 13-ամյա սպիտակամորթ որդի Ռոքիին: Լուսանկարում, որի ներքո գրված էր «մայրիկը քեզ նոքաութ է խոստանում, նիգեր» («mama said knock you out, nigger»), պատկերված է երգչուհու բռնցքամարտող որդին: Հունվարի 17-ին տեղադրված գրառումը մեծ թվով բարկացած մեկնաբանությունների է արժանացել, ինչից հետո Մադոննա որոշել է հեռացնել այն:
Ամենայն հավանականությամբ, Մադոննան իր գրառումի մեջ մեջբերել էր ռեփեր LL Cool J-ի «Mama Said Knock You Out» երգը, որում հիշատակվում է բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի մասին: Մի քանի օր առաջ երգչուհին տեղադրել է Ալիի լուսանկարը՝ «Mama said» գրառմամբ, հաղորդում է «Lenta.ru»-ն:




























